Կարևոր իրադարձություններ

Ալմաթիում հրաձգության ժամանակ 4-ամյա աղջիկ է զոհվել

09 Հունվար, 2022 13:40
Ալմաթիում հրաձգության ժամանակ 4-ամյա աղջիկ է զոհվել

Հունվարի 7-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում հրաձգության հետևանքով չորս տարեկան աղջիկ է մահացել: Այս մասին հայտնում է Ղազախստանի երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինին, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

«Հունվարի 7-ին Ալմաթիի փողոցներով մեքենա է ընթացել, որում չորս երեխա է եղել: Մեքենայի վրա կրակել են։ Կրակոցների հետևանքով չորսամյա աղջիկը մահացել է»,- ասել է Սաինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալմաթիում անկարգությունների ժամանակ հրազենային վնասվածքից 11-ամյա երեխա էր զոհվել, իսկ 15-ամյա դեռահասը՝ ծանր վիրավորվել:

 

Լրահոս

Դիտել ավելին