Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում հրկիզել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին

08 Հունվար, 2022 22:59
Սյունիքի մարզում հրկիզել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   Ժամը 02:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է է բռնկվել:

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են կայանված 2 ավտոմեքենաներում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն:   Գ. Շամշյանի տեղեկություններով, այրվել է Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Արմեն Դավթանին պատկանող КамАЗ-5511 մակնիշի և Գորիսի բնակիչ, 31-ամյա Առուշ Առուշանյանին պատկանող ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները:  

Ըստ նախնական տեղեկությունների, Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի:   Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը:   Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելը:

  Ֆոտոլրագրողի տեղեկություններով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան:   Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից նշանակվել են դատաապրանքագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային համալիր փորձաքննություններ, հրդեհի փաստով էլ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Առուշանյանը վերջերս Գորիսի ընտրված քաղաքապետն է, ով գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: 

 

Լրահոս

Դիտել ավելին