Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում 22-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

08 Հունվար, 2022 21:54
 Արարատի մարզում 22-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

​Այսօր՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 20:00-ի սահմաններում, 22-ամյա Անդրանիկ Գրիգորյանը՝ իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 40-ամյա Կարինե Գասպարյանին:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Այս մասն հայտնում է Shamshyan.com-ը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին