Կարևոր իրադարձություններ

Լուսառատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ տարհանվել է

08 Հունվար, 2022 19:29
 Լուսառատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ տարհանվել է

Հունվարի 8-ին, ժամը 15:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 12 քմ)։ Փրկարարները տարահանել են 6 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել է ննջասենյակի գույքը՝ մասնակի։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին