Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային դեպք Երևանում. Նուբարաշենի հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit-ում հայտնաբերվել է տղամարդու դի

08 Հունվար, 2022 17:47
Առեղծվածային դեպք Երևանում. Նուբարաշենի հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից  ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության թիվ 41 խումբը կանչով ժամանել է Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ ավտոմեքենայի մեջ  հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Ա. Բ.-ի դին: 

Աղբյուրի տեղկություններով՝ նա ավտոմեքենայի սրահում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին