Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, առցանց գագաթնաժողով կկազմակերպի. Փաշինյանը՝ Պուտինին

08 Հունվար, 2022 15:22
Հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, առցանց գագաթնաժողով կկազմակերպի. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ հայկական կողմը ՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ ՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Զրուցակիցները, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ նույնպես տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ, իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ամենամոտ ժամանակներս ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացնելու վերաբերյալ արված առաջարկին»,- նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին