Կարևոր իրադարձություններ

Երբ ամերիկացիները քո տանն են, դժվար է ողջ մնալը, չթալանվելը կամ չբռնաբարվելը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բլինքենին

08 Հունվար, 2022 14:47
Երբ ամերիկացիները քո տանն են, դժվար է ողջ մնալը, չթալանվելը կամ չբռնաբարվելը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բլինքենին

Ղազախստանում ռուսների դերի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները ՌԴ ԱԳՆ-ը «լկտի ոճով կատակ» է անվանել։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 

«Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նա նկատի ունենա հետևյալը. երբ ամերիկացիները քո տանն են, կարող է դժվար լինել ողջ մնալը, չթալանվելը կամ չբռնաբարվելը»,- ասվում է ԱԳՆ-ի գրառմն մեջ:

Գրառման հեղինակների կարծիքով՝ ամերիկյան պետականության բոլոր երեք հարյուր տարիները դա են ցույց տվել։

«Այս մասին շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտ մարդիկ, ովքեր բախտ չեն ունեցել տեսնելու այս անկոչ հյուրերին իրենց տանը»,- ասել են գերատեսչությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին