Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այն գնում է դեպի կայունացում։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Այդ առումով նա մտադիր է առաջիկա օրերին հանդես գալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնելու նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ՝ որպես կազմակերպության ներկայիս նախագահող:
Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այդ առաջարկը: