Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    555,5

  • RUB

    6,24
    6,48

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախկին գյուղապետն ու նրա կինը մահացել են

08 Հունվար, 2022 13:07
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախկին գյուղապետն ու նրա կինը մահացել են

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանն իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 50 մետր գլորվելով, քարերին բախվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է կամրջի տակ, երկաթգծի հարևանությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ա. Սահարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ , 44-ամյա Միլենա Ասատրյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մինչ փրկարարները դեպքի վայրում հոսանքազրկում էին ավտոմեքենան, փակում գազաբալոնը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Մ. Ասատրյանը նույնպես մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին: Ամուսինն էլ նախկինում աշխատել է Բաղրամյան համայնքի ղեկավար:

Լրահոս

Դիտել ավելին