Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Արցախի Աստղաշեն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է մահացած. Արցախի ոստիկանություն

08 Հունվար, 2022 12:15
Արցախի Աստղաշեն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է մահացած. Արցախի ոստիկանություն

Հունվարի 6-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Ոստիկանությունից։

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Լրահոս

Դիտել ավելին