Կարևոր իրադարձություններ

Նազարբաևը կոչ է արել բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ

08 Հունվար, 2022 11:55
Նազարբաևը կոչ է արել բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:

«Նազարբաևն այժմ Նուր-Սուլթանում է։ Խնդրում ենք նախապես կեղծ և սպեկուլյատիվ տեղեկատվություն չտարածել։ Նազարբաևը մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաեւի հետ»,- գրել է Ուկիբայը:

Նշենք, որ ավելի վաղ ենթադրություններ էին հնչել, թե Նազարբաևը մեկնել է Չինաստան։ 

 

Լրահոս

Դիտել ավելին