Այսօր Սիրոսի վարչական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը։ Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի դեսպանատունը և հատկապես դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանն անհավատալի ջանքեր գործադրեցին ինձ փրկելու համար: Նա աշխատում էր օր ու գիշեր, ոչ մի րոպե մենակ չէր թողնում։
Դատարանը որոշեց իմ կալանքը կարճել։ Երևի պետք է կարճ ժամանակով լքեմ երկիրը և, հնարավոր է, ապրեմ Հայաստանում, կամ՝ միգուցե այլ վայրում։
Լավ կլիներ, որ հաջողվեր ու բացեինք Թուրքիայի դուռը։ Բայց, ցավոք, սա մեր հիմնական խնդիրը չէ, և դա տխուր է»։