Կարևոր իրադարձություններ

Կյանքումս առաջին անգամ զգացի, որ թիկունքիս պետություն կա՝ առանց որևէ պայմանի և առանց վարանելու. Նիշանյան

07 Հունվար, 2022 21:41
Կյանքումս առաջին անգամ զգացի, որ թիկունքիս պետություն կա՝ առանց որևէ պայմանի և առանց վարանելու. Նիշանյան

Այսօր Սիրոսի վարչական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը։ Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի դեսպանատունը և հատկապես դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանն անհավատալի ջանքեր գործադրեցին ինձ փրկելու համար: Նա աշխատում էր օր ու գիշեր, ոչ մի րոպե մենակ չէր թողնում։

 

Դատարանը որոշեց իմ կալանքը կարճել։ Երևի պետք է կարճ ժամանակով լքեմ երկիրը և, հնարավոր է, ապրեմ Հայաստանում, կամ՝ միգուցե այլ վայրում։

Լավ կլիներ, որ հաջողվեր ու բացեինք Թուրքիայի դուռը։ Բայց, ցավոք, սա մեր հիմնական խնդիրը չէ, և դա տխուր է»։

 

Լրահոս

Դիտել ավելին