Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը և Տաջիկստանի նախագահը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

07 Հունվար, 2022 19:39
ՀՀ վարչապետը և Տաջիկստանի նախագահը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Այսօր ՀՀ վարչապետ և ՀԱՊԿ ԱԽ նախագահ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահի՝ Էմոմալի Ռահմոնի հետ։ Հեռախոսազրույց ընթացքում նրանք քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք Տաջիկստանի նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է․

«Զրույցի ընթացքում կողմերն իրենց աջակցությունն են հայտնել բարեկամ երկրի ղեկավարության ջանքերին` ուղղված խաղաղության եւ հանգստության վերականգնմանը: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմ Ղազախստան ուղարկելու մասին որոշման իրականացման ընթացքը ՝ իրավակարգի պահպանմանն ու կայունության ապահովմանը նպաստելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին