Հունվարի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել
են 2021 թվականին ըմբշամարտի և բռնցքամարտի զինվորականների աշխարհի
առաջնություններին մասնակցած ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողները, մարզաձևերի
ներկայացուցիչներ և մարզիչներ։
2021թ.-ին ըմբշամարտի (Թեհրան) և բռնցքամարտի (Մոսկվա) զինվորականների աշխարհի
առաջնությունների արդյունքներով, ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե,
4 արծաթե, 8 բրոնզե մեդալներ։ Բացի այդ՝ ըմբշամարտի հունահռոմեական և ազատ ոճի
հավաքականները թիմային հաշվարկով գրավել են աշխարհի առաջնության 3-րդ տեղը,
պարգևատրվել գավաթներով։
Մարզիկ-զինծառայողներին ու նրանց մարզիչներին շնորհավորել, միջազգային ասպարեզում
Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի պատիվը բարձր պահելու համար
շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն ու մարզաձևերի մարզիչները խրախուսվել են
գերատեսչական մեդալներով և պատվոգրեր։