Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

6 ծառայող ստացել է «խիստ նկատողություն», իսկ 20-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից

07 Հունվար, 2022 19:13
 6 ծառայող ստացել է «խիստ նկատողություն», իսկ 20-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից

2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 29 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ:
Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 20-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին