Կարևոր իրադարձություններ

Սևանա լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց, առգրավվել է 36 հատ սիգ

07 Հունվար, 2022 17:46
Սևանա լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց, առգրավվել է 36 հատ սիգ
Սևանա լճի վրա հատուկ հերթապահությունը շարունակվում է․ լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց, առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ
 
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում այսօր Սևանա լճից դուրս է բերել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ։
 
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:
 

Լրահոս

Դիտել ավելին