Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ողջունում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու որոշումը

07 Հունվար, 2022 17:18
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ողջունում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու որոշումը

«Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը սահմանափակ ժամկետով Ղազախստանի Հանրապետություն ուղարկելուն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով։

Նրանց հիմնական խնդիրներն են լինելու պետական ​​և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման և օրինական դաշտ վերադարձնելու գործում»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին