«Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը սահմանափակ ժամկետով Ղազախստանի Հանրապետություն ուղարկելուն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով։
Նրանց հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման և օրինական դաշտ վերադարձնելու գործում»,- ասվում է հայտարարության մեջ: