Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Պուտինի հետ

07 Հունվար, 2022 16:49
Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Պուտինի հետ

Բելառուսի նախագահն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հետ։ Այս մասին փոխանցում է BelTA-ն՝ հղում տալով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեության թեմային՝ ղեկավարներն ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը անկագության ներթափանցումը Ղազախստան դրսից կանխելն է, և որ Ղազախստանի ժողովուրդը պետք է կարողանա ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին