Կարևոր իրադարձություններ

Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցի ձայն է լսվել. ոստիկանություն

07 Հունվար, 2022 15:24
Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցի ձայն է լսվել. ոստիկանություն

Հունվարի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցի ձայն է լսվել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.30-ի սահմաններում 52-ամյա տղամարդը, իր ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որսորդական հրազենից 3-4 անգամ օդ է կրակել:

 

Լրահոս

Դիտել ավելին