Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Ղազախստանում ներկայիս իրավիճակը

07 Հունվար, 2022 15:09
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը  Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Ղազախստանում ներկայիս իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով տեղեկացրել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում իրավիճակի կարգավորման որոշման կատարման մասին։ Այս մասին հայտնում են կազմակերպության քարտուղարությունից։

Ըստ ՀԱՊԿ-ի՝ ուրբաթ օրը Զասը Փաշինյանին պատմել է «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակը կարգավորելու նպատակով 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի որոշման կատարման մանրամասների մասին»։

«Ստանիսլավ Զասը նաև զեկուցել է ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերն այս երկիր ուղարկելու կազմակերպչական հարցերի լուծման հարցում առաջընթացի մասին»,- նշել են կազմակերպությունից։

Ինչպես պարզաբանել է քարտուղարությունը, ներկայումս շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական ​​և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի օրինական ուժերին իրավիճակի կայունացման և այն օրինական դաշտ վերադարձնելու հարցում»,- հավելել են նրանք։

 

Լրահոս

Դիտել ավելին