Կարևոր իրադարձություններ

Շարունակվում է սիգի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումները

07 Հունվար, 2022 14:11
Շարունակվում է սիգի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումները

Հունվարի 5-ին՝ ժամը 16.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կնունյանց փողոցի սուպերմարկետի մոտ «սիգ» տեսակի ձուկ են վաճառում:

Մեկնած ոստիկանները հայտնաբերել են սիգ վաճառող 44-ամյա տղամարդուն և ներկայացրել բաժին։ Տղամարդը բացատրություն է տվել, որ ձկները գնել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքից և ոստիկաններին է ներկայացրել 195 սիգ ձուկ։

Նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների, ճանապարհային ոստիկանների, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհին տեղակայված անշարժ պահակետում ստուգվել է 46-ամյա տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել է ապօրինի որսած 92 սիգ։ Առգրավվել է ձկնորսական ցանց:

Հունվարի 6-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Ծովագյուղ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու ձկնորսական նավակը, որի մեջ եղել է ապօրինի որսած սիգ տեսակի 10 ձուկ և ձկնորսական ցանց:

Բնությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Բոլոր դեպքերով կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին