Կարևոր իրադարձություններ

Արցախի Կարմիր Շուկա գյուղում հակառակորդի կողմից կրակոցներ են լսվել․ գյուղապետ

07 Հունվար, 2022 12:34
Արցախի Կարմիր Շուկա գյուղում հակառակորդի կողմից կրակոցներ են լսվել․ գյուղապետ

Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց ձայները գյուղում լսվել են։ Այս մասին 24news.am-ին հայտնել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը։

«Երեկ երեկոյան կարճատև հրաձգություն է լսվել, բայց գյուղի ուղղությամբ չի եղել, կարծես Թաղավարդի դիրքերում է եղել։ Հավանական է, որ ադրբեջանցիներն են կրակել։ Կրակոցներ լսվել են գյուղում, բայց չգիտեմ՝ որ ուղղությամբ»,- նշել է Աթայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին