Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին Lexus-ով մի քանի պտույտ գլորվելով, բախվել է քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում. 5 հնդիկ տեղափոխվել են հիվանդանոց

07 Հունվար, 2022 11:39
Արագածոտնի մարզում Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին Lexus-ով մի քանի պտույտ գլորվելով, բախվել է քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում. 5 հնդիկ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:15-ի սահմաններում, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանը՝ իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ կողնակ, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Խիրֆանը, ուղևորներ, Հնդկաստանի քաղաքացիներ, Բրավին Կալուրադը, ում տարիքը ճշտվում, 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին