Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա, 35 քաղաքացու ցուցաբերել օգնություն

07 Հունվար, 2022 09:58
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա, 35 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ, Կանիաշիր, Բերքառատ գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Վայք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Արագած գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա և 35 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին