Կարևոր իրադարձություններ

Այն խոսակցությունները, թե ՀԱՊԿ-ն օկուպացնում է Ղազախստանը, հիմարություն են. Զաս

07 Հունվար, 2022 08:47
Այն խոսակցությունները, թե ՀԱՊԿ-ն օկուպացնում է Ղազախստանը, հիմարություն են. Զաս

Այն խոսակցությունները, թե ՀԱՊԿ-ն «օկուպացնում է» Ղազախստանը, հիմարություն են: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Այս ծանր ժամանակաշրջանում Ղազախստանին օգնություն ցուցաբերելն ու աջակցելը Հավաքական անվտանգության խորհրդի որոշման հիմնական շարժառիթն է։ Երբ իրավիճակը կկայունանա, այլ որոշում կկայացվի և խաղաղության պահպանման գործողությունը կավարտվի: Ուստի, իհարկե, շատ տհաճ է լսել և կարդալ, որ ՀԱՊԿ-ը «օգտվել է իրավիճակից», լրիվ անհեթեթություն է:

Եվս մեկ անգամ ասում եմ՝ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների անկեղծ ցանկությունն է իսկապես օգնել Ղազախստանին այս բարդ իրավիճակում, աջակցել դաշնակցին այս ծանր ժամանակաշրջանում»,- ասել է Զասը:

 

Լրահոս

Դիտել ավելին