Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է Ղազախստանի բոլոր շրջաններում. Տոկաև

07 Հունվար, 2022 08:33
Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է Ղազախստանի բոլոր շրջաններում. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է հանրապետության բոլոր շրջաններում: Այս մասին հաղորդել Է Տոկաևի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

Տոկաևն ուրբաթ առավոտյան հակաահաբեկչական շտաբի նիստ է անցկացրել նախագահի վարչակազմի ղեկավարության, անվտանգության խորհրդի, ուժային կառույցների մասնակցությամբ:

«Սկսվել է հակաահաբեկչական գործողությունը: Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են տանում։ Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում։ Տեղի մարմինները վերահսկում են իրավիճակը»,- հայտարարել է Ղազախստանի առաջնորդը։

Այդուհանդերձ, նա նշել է, որ հակաահաբեկչական գործողությունը պետք է շարունակել:

«Ահաբեկիչները նախկինի պես զենք են կիրառում, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին ։ Այդ պատճառով հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակել մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին