Կարևոր իրադարձություններ

Երևանի Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

07 Հունվար, 2022 08:05
Երևանի Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 6-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։58-ին, մարվել՝ 22։16-ին։ Այրվել է «Volkswagen Golf-3» (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին