Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է 18-ի

06 Հունվար, 2022 19:35
Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է 18-ի

Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է 18-ի, վիրավորվել է 748-ը: Այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ-ն, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

«Տուժել են ներքին գործերի մարմինների 748 աշխատակիցներ եւ ազգային գվարդիայի զինծառայողներ»,- ասված  հաղորդագրության մեջ:

Հանրապետության Նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը նախազգուշացրել է, որ իշխանություններն ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների դեմ, քանի որ անկարգությունների արդյունքում արդեն զոհվել և տուժել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհվածների եւ 350 տուժածների մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին