Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը Գանձասարի վանքում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվող Պատարագին

06 Հունվար, 2022 19:22
Արայիկ Հարությունյանը Գանձասարի վանքում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվող Պատարագին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ՊԲ բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ միասին հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին