Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրովը աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին

06 Հունվար, 2022 17:32
Սերգեյ Լավրովը աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին

Հունվարի 6-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մ.Չավուշօղլուի միջև։

Նախարարները դրական են գնահատել Անդրկովկասում իրավիճակի կարգավորման և համագործակցության զարգացման «երեք գումարած երեք» ձևաչափով առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապատրաստել հաջորդ հանդիպումը մոտ ապագայում, նույն կազմով։ Սերգեյ Լավրովը աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին