Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ «Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։
Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը՝ ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար