Կարևոր իրադարձություններ

Միխեիլ Սաակաշվիլին ողջունել է բողոքի ցույցերը Ղազախստանում

06 Հունվար, 2022 15:52
Միխեիլ Սաակաշվիլին ողջունել է բողոքի ցույցերը Ղազախստանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բանտից մեկնաբանել է Ղազախստանում ծավալվող իրադարձությունները։

Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակը»՝ հղում տալով «Գրուզիա Online»-ին։

Սահակաշվիլին նշել է, որ ողջունում է ղազախ ժողովրդի պայքարը հանուն ազատության և շեշտել, որ մարդիկ չեն հանդուրժում կոռուպցիան, սոցիալական անարդարությունը և ոչ ֆորմալ կառավարումը։

«Սա վառ օրինակ է, որ ռեժիմը որքան էլ ռեպրեսիաներ անցկացնի, որքան էլ մարդ բռնի, որքան էլ հատուկ ջոկատայիններ դուրս բերի, գլխավոր ուժն ազատասեր ժողովուրդն է։ Անցյալ տարի՝ սեպտեմբերին, ղազախստանցի ընդդիմադիրների մի մեծ խումբ եկավ ինձ մոտ, եւ արդեն նրանց հետ զրույցից հասկացա, որ քաղաքացիական հասարակությունը պատրաստ է փոփոխությունների»,- նշել է նա։

Նա նաև մատնանշել է Նուրսուլթան Նազարբաևի «ոչ ֆորմալ կառավարումը».

«Պետք է ասեմ, որ Նազարբաևը, ի տարբերություն Իվանիշվիլիի, շատ բան է արել Ղազախստանի համար, բայց դա նրան իրավունք չի տալիս տիրել երկրին մասնավոր կարգով եւ ոչ ֆորմալ կերպով շքեղության ստվերում»,- ասվում է Սահակաշվիլիի արած հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին