Կարևոր իրադարձություններ

Ապարան-Արագած, Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

06 Հունվար, 2022 14:13
 Ապարան-Արագած, Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին