Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին, եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ. Իրակլի Ղարիբաշվիլի

06 Հունվար, 2022 12:08
Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին, եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:

Կառավարության ղեկավարը նշում է, որ դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրաց և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։

«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ։ Դարերի եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, ինչը, կարծում եմ, կշարունակվի նաև ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություններ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։

Լրահոս

Դիտել ավելին