Կարևոր իրադարձություններ

Տոկաևը հանձնարարել է ստեղծել խումբ, որը կհետաքննի Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները

06 Հունվար, 2022 11:21
Տոկաևը հանձնարարել է ստեղծել խումբ, որը կհետաքննի Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է ստեղծել խումբ՝ երկրում անկարգությունների պատճառները բացահայտելու համար: Այս մասին Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ստեղծվելու է հատուկ քննչական խումբ՝ բաղկացած Գլխավոր դատախազության, Ներքին գործերի նախարարություն, Ազգային անվտանգության կոմիտեի և իրավասու այլ կառույցներից՝ դեպքի պատճառները բացահայտելու, բոլոր մեղավորներին քրեական և վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին։ Հանրապետության հին մայրաքաղաք Ալմա Աթայում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ և խլացուցիչ նռնակներ։ Ողջ Ղազախստանում անջատվել է ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։

 

Լրահոս

Դիտել ավելին