Ալմաթիում կրկին դադարել է աշխատել համացանցը, հաղորդում է Sputnik Ղազախստանը։
Ավելի վաղ երկրում դադարել էին աշխատել պետական մարմինների, մասնավորապես՝ Ղազախստանի նախագահի կայքերը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին։ Հանրապետության հին մայրաքաղաք Ալմա Աթայում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ և խլացուցիչ նռնակներ։ Ողջ Ղազախստանում անջատվել է ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։