Կարևոր իրադարձություններ

Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել. կան զոհեր

06 Հունվար, 2022 00:26
Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել. կան զոհեր

Իրավապահները Ալմաթիում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչական հատուկ գործողության, որտեղ շարունակվում են անկարգությունները:

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքի պարետատունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել կարգուկանոն հաստատելու նպատակով։ Քաղաքի պարետատունը կոչ է արել Ալմաթիի բնակիչներին «պահպանել հանգստությունը և աջակցել իրավապահ մարմիններին սահմանադրական կարգի բերելու և հասարակական անվտանգության հաստատման հարցում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին