Իրավապահները Ալմաթիում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչական հատուկ գործողության, որտեղ շարունակվում են անկարգությունները:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքի պարետատունը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․
«Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել կարգուկանոն հաստատելու նպատակով։ Քաղաքի պարետատունը կոչ է արել Ալմաթիի բնակիչներին «պահպանել հանգստությունը և աջակցել իրավապահ մարմիններին սահմանադրական կարգի բերելու և հասարակական անվտանգության հաստատման հարցում»: