Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    452
    464

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ բնակարանում․ փրկարարները տարհանել են 3 քաղաքացու

05 Հունվար, 2022 23:44
Հրդեհ բնակարանում․ փրկարարները տարհանել են 3 քաղաքացու

Հունվարի 5-ին, ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:44-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են հյուրասենյակի գույքը և կենցաղային իրեր:

Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու, որոնցից մեկը ստացել է վերին վերջույթների այրվածք, ում տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին