Կարևոր իրադարձություններ

110 ազատազրկված անձ մասնակցել է տարբեր թեմաներով դասընթացների

05 Հունվար, 2022 22:31
110 ազատազրկված անձ մասնակցել է տարբեր թեմաներով դասընթացների

2021 թվականի փետրվարի 18-ից մինչև 2021 դեկտեմբերի 24-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան», «Արմավիր», «Երևան-Կենտրոն», «Կոշ», «Սևան», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ուսումնական ծրագրի շրջանակում իրականացվել էին «Հայագիտություն և մշակույթ», «Օտար լեզու (անգլերեն,ռուսերեն)», «Համակարգչային հմտություններ», «Բիզնես գրագիտություն», «Հայոց լեզու և գրականություն», «Վարսավիրական հմտություններ», «Դեկորատիվ կիրառական արվեստ/վիտրաժ, կոլաժ/», «Դեկորատիվ կիրառական արվեստ/ խեցեգործություն, գծանկար, գծագրություն)» և «Ընտանեկան բռնության կանխարգելում/ հույզերի կառավարում» թեմաներով դասընթացներ: Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից։

2021 թվականի դեկտեմբերի 29-ին և 30-ին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից 2, իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից  22 մասնակից ազատազրկված անձինք ստացան հավաստագրեր։

Ընդհանուր առմամբ ծրագրում ներգրավվել էր շուրջ 110 մասնակից, նախատեսված ժամաքանակով դասերին մասնակցած 105-ը ազատազրկված անձ ստացել է հավաստագիր, 7-ը` վկայագիր:

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից` ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 01-ի N 22-Ա հաստատված հրամանով։

 

Լրահոս

Դիտել ավելին