Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    541
    555

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի ազգային համալսարանի ռեկտորի հետ

05 Հունվար, 2022 21:44
Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի ազգային համալսարանի ռեկտորի հետ

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 5-ին հանդիպեց Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի ռեկտորի, փոխռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին Երևանի պետական համալսարանի, հայաստանյան այլ բուհերի և Հունաստանի ազգային համալսարանի միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և զարգացնելու հեռանկարների շուրջ:

 

Հանդիպմանը ազգային համալսարանի ռեկտոր Մելետիոս-Աթանասիոս Դիմոպուլոսը ներկայացրեց համալսարանի պատմությունը, կառուցվածքն ու գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները։ Կարևորեց հայաստանյան համալսարանների, հատկապես Երևանի պետական համալսարանի հետ իրականացվող համագործակցությունը՝ նշելով մի շարք նախագծեր, որոնք կարող են գործնական նշանակություն ունենալ։

Դեսպան Մկրտչյանն ընգծեց կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։

 

Հանդիպմանն արծարծվեցին նաև երկու երկրների գիտակրթական հաստատությունների հետագա փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերին առնչվող հարցեր։

Լրահոս

Դիտել ավելին