Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը Վեդի համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

05 Հունվար, 2022 19:16
Գնել Սանոսյանը Վեդի համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նախարարը շնորհավորել է Գ. Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս լավ ծանոթ է մարզին, համայնքին և դա մեծապես կօգնի աշխատանքները բնականոն կազմակերպելու համար:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վեդի համայնքի նախկին պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին՝ մինչ այս համայնքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար:

Գարիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն այս բարդ ժամանակահատվածում Վեդի խոշորացված համայնքի ղեկավարումն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ մինչև առաջիկա նոր ընտրությունները՝ համայնքը կղեկավարվի բարձր մակարդակով: Գ. Սարգսյանը նշել է, որ դժվարություններով հանդերձ, շատ լավ պատկերացնում է իր անելիքները և կանի առավելագույնը, որպեսզի համայնքի բնականոն աշխատաքները չխաթարվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին