Կարևոր իրադարձություններ

Տոկաևը հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը

05 Հունվար, 2022 19:04
Տոկաևը հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի  ընթացքում ելույթ է ունեցել և դիմելով ժողովրդին՝ հայտարարել, որ այսուհետև ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նա նշել է, որ այն, ինչ այս պահին կատարվում է երկրում դավադիրների ծրագիրն է , և հավելել, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչի մեղավորները բնականաբար պատժվելու են։

Տոկաևը ելույթի ընթացքում ժողովրդին խոստացել է շուտով իրավիճակի կարգավորման նոր տարբերակներ հայտնել։

 

Լրահոս

Դիտել ավելին