Կարևոր իրադարձություններ

Հավաքագրվել և վերլուծվել են գետերի հոսքերի տվյալները․ ԱԻՆ ՓԾ վարչություններն ամփոփում են 2021թ.-ը

05 Հունվար, 2022 18:27
Հավաքագրվել և վերլուծվել են գետերի հոսքերի տվյալները․ ԱԻՆ ՓԾ վարչություններն ամփոփում են 2021թ.-ը

ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունն ամփոփել է 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում են Աին-ի լրատվական ծառայությունից։

 Անցած տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի կողմից անցկացվել է «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են պետական կառավարման համակարգի բոլոր շահագրգիռ կառույցները և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 24-ից 28-ը վարչության ՃՔԿԻՄ բաժինը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը: Տարերային աղետների բաժինն ուսումնասիրել է հանրապետության տարածքում վտանգավոր քարաթափման տեղամասերը, որոնց արդյունքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019թ. նոյեմբերի 12-ի «Քարաթափումների, հեղեղումների կարգավորմանն ուղղված որոշակի պարբերականությամբ մոնիտորինգ անցկացնելու, ըստ անհրաժեշտության, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և համապատասխան մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ» համապատասխան հրամանով ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել քարաթափումների տեղամասերի տեղեկատվությունը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջարկություններ: Համակարգվել են մարզային փրկարարական ստորաբաժանումների ուժերով Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի 22 քարաթափման վտանգավոր տեղամասերում իրականացված հարկադիր քարաթափման աշխատանքները: Ինչպես նաև հսկողություն է սահմանվել գարնանային վարարումներից բնակչությանը հասցվող հնարավոր վնասը նվազեցնելու համար: Հավաքագրվել և վերլուծվել են գետերի հոսքերի տվյալները:

 Քիմիական զենքի արգելման կոնվենցիային ՀՀ օրենսդրության համապատասխանեցման հարցում առկա բացերը լրացնելու նպատակով՝ վարչության տեխնածին վթարների բաժնի կողմից մշակվել է 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման նախագիծը, որն արժանացել է կառավարության հաստատմանը։ Տեխնածին վթարների բաժնի կողմից իրականացվել են ՀՀ տարածքում գտնվող քիմիապես վտանգավոր օբյեկտների և հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության վկայագրերի փորձաքննության և պոչամբարների ռիսկերի գնահատման աշխատանքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին