Կարևոր իրադարձություններ

Հանրային վայրեր այցելելիս պարտադիր կդառնա ՊՇՌ բացասական թեստը կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթ ունենալը

05 Հունվար, 2022 12:45
Հանրային վայրեր այցելելիս պարտադիր կդառնա ՊՇՌ բացասական թեստը կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթ ունենալը

Հունվարի 10-ին կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը, որով հանրային վայրեր այցելելիս քաղաքացիները կամ պետք է ունենան կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կամ իրենց պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթ կամ հավելված հեռախոսում։ Այս մասին կառավարությա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ թեստը պետք է լինի կամ ՊՇՌ՝ արված վերջին 72 ժամվա ընթացքում կամ ռապիդ՝ արված վերջին 24 ժամվա ընթացքում:

Ըստ նախարարի՝ հրամանը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 15 օրվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին