Կարևոր իրադարձություններ

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսի կառավարումը հանձնվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»

05 Հունվար, 2022 12:33
ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսի կառավարումը հանձնվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:

«Միաժամանակ նախատեսվում է պահպանել բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը: Նախագծով առաջարկվել է հանձնարարել վարչապետի աշխատակազմին՝ ՀՀ անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը»,- կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին