Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Qatar airways-ը մեկնարկում է համաշխարհային Վաճառքի Արշավը՝ իր 25-ամյակի կապակցությամբ

05 Հունվար, 2022 11:30
Qatar airways-ը մեկնարկում է համաշխարհային Վաճառքի Արշավը՝ իր 25-ամյակի կապակցությամբ

Qatar airways-ը մեկնարկում է համաշխարհային Վաճառքի Արշավը՝ իր 25-ամյակի կապակցությամբ:

Մրցանակակիր ավիաընկերությունը առաջարկում է մինչև 25% զեղչված գներ Պրեմիում և Էկոնոմ դասի սրահների համար մինչև 140 ուղղություններով։

Ավիաընկերությունը նաև շնորհում է 2500 բոնուս Qmile-եր այն ուղևորներին, ովքեր կմիանան Privilege Club-ին: 

Քաթար ավիաընկերությունը տոնում է իր 25-ամյակը՝ մեկնարկելով Համաշխարհային վաճառքի Արշավը իր ուղևորների համար, առաջարկելով մինչև 25% զեղչ ավիատոմսերի համար։ Այս արշավն իրականացվում է ի հավելումն յոթօրյա արշավի ընթացքում գործող զեղչերի, որոնցից են՝ նստատեղի ընտրության հնարավորություն, հավելյալ բեռի թույլտվություն, հյուրանոցային ամրագրումներ և մեքենայի վարձույթ։ Արշավը մեկնարկում է հունվարի 4-ից։

Այն ուղևորները, ովքեր կմիանան մրացնակակիր ավիաընկերության Privilege Club հավատարիմ հաճախորդների ծրագրին օգտագործելով FLYQR22 պրոմո կոդը, անմիջապես կստանան հավելյալ 2500 բոնուս Qmile-եր՝ Քաթար ավիաընկերության 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ճամփորդողները կարող են օգտվել Քաթար ավիաընկերության ծառայություններից և օգտագործել երաշխավորված ճկունությամբ ստեղծված հատուկ առաջարկները, որոնք հասանելի են բիզնես և էկոնոմ կլասից օգտվողների համար՝ տրամադրելով մինչև 25 տոկոս զեղչ մինչև 140 ուղղությունների համար, ներառյալ Ասիա, Եվրոպա, Մերձավոր Արևելք և ԱՄՆ։

Համաշխարհային Վաճառքի Արշավը հասանելի է Քաթար ավիաընկերության մինչև Հոկտեմբերի 31, 2022-ը իրականացվող բոլոր թռիչքների համար։ Այս առաջարկից օգտվելու համար բոլոր ուղևորները պետք է ամրագրեն իրենց տոմսերը qatarairways.com/25Years կայքում, այցելեն Քաթար ավիաընկերության ցանկացած վաճառքի գրասենյակ կամ իրենց նախընտրած բոսաշրջային գործակալություն։

Տոնելով իր 25 ամյակը, Քաթար ավիաընկերությունը նշում է իր ձեռբերումները՝ առաջարկելով իր ուղևորներին հրաշալի զեղչեր՝ հաջորդ ճամփորդության համար։ Մրցանակակիր ավիաընկերությունը հիմնվել է 1997 թվականին Էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թհանի կողմից, ով ուրվագծեց Քաթար ավիաընկերությունը որպես սպասարկման և գերազանցության ամենաբարձր չափանիշներով առաջատար միջազգային ավիափոխադրողի վերածելու տեսլականը։ Այդ ժամանակվանից ավիաընկերությունը սկսեց ձեռք բերել մի շարք մրցանակներ և գովասանագրեր, ինչպես նաև՝ վերջերս Skytrax միջազգային օդային տրանսպորտի գնահատման կազմակերպության կողմից հայտարարվեց Տարվա լավագույն ավիաընկերություն, արդեն վեցերրրոդ անգամ։

Privilege Club-ը՝ FIFA 2022TM աշխարհի գավաթի պաշտոնական ծրագրի շրջանակներում վերջերս նախաձեռնել է ընդլայնել իր անդամների հավատարմությանը կարգավիճակը: Սա հնարավորություն կտա բոլոր Silver, Gold և Platinum անդամներին հավատարմության կարգավիճակը երկարաձգել 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 դեկտեմբեր ամիսը։

Privilege Club-ը վերջին տարիներին նաև մեկնարկել է մի շարք համագործակցություններ, տրամադրելով իր անդամներին Qmiles ձեռբերելու ավելի շատ հնարավորություններ, որոնցից է JetBlue-ի հետ վերջերս իրականացած փոխադարձ հավատարմության գործընկերության մեկնարկը։

Privilege Club-ի անդամները կարող են ձեռք բերել Qmile-եր երբ օգտվում են Քաթար ավիաընկերության, oneworld® ավիաընկերության և այլ ավիաընկերությունների գործընկերների, ինչպես նաև մի շարք ֆինանսական և առօրյա գործընկերների ծառայություններից։ Qmile-երը կարող են փոխանակվել մի շարք մրցանակներով, ներառյալ մրցանակային թռիչքներ, սրահի դասի բարձրացում, հավելյալ ուղեբեռի հնարավորություն և այլն։

Քաթարի պետության ազգային փոխադրողը շարունակում է ընդարձակել իր ցանցը, որն այժմ իրականացնում է ավելի քան 140 ուղղություններով թռիչքներ։ Հիմնական հանգույցներին ավելի շատ ուղղություններ ավելացնելով, Քաթար ավիաընկերությունը առաջարկում է անգերազանցելի կապ իր ուղևորների հետ, ինչը հեշտացնում է անհրաժեշտության դեպքում իրենց ճանապարհորդության ամսաթվերը կամ ուղղությունները փոխելը։

 

Ավելի վաղ, այս ամիս, Քաթար ավիաընկերությունը ձեռք բերեց ‘World Class’ ավիաընկերություն և ‘2022 Five Star Global Airline’ տիտղոսները APEX/IFSA մրցանակաբաշխությանը, ի հավելումն պահպանելով երկու հավելյալ մրցանակները, ներառյալ APEX Passenger Choice Awards®, լավագույն սնունդ և խմիչք ինչպես նաև լավագույն նստատեղերի հարմարավետություն անվանակարգերում։ Համաճարակի ընթացքում ավիաընկերությունը մեծ ճանաչում է ստացել նորարարության վրա իր շարունակական շեշտադրման և ոլորտում ուղևորների համար ամենապրեմիում փորձը ստեղծելու անզուգական հանձնառության համար:

Բազմաթիվ պարգևներ ստացած Քաթար ավիաընկերությունը հայտարարվել է տարվա լավագույն ավիաընկերությունը Skytrax օդային տրանսպորտի գնահատման միջազգային կազմակերպության կողմից, ինչպես նաև ձեռք է բերել 5 հավելյալ մրցանակ՝  ‘World’s Best Business Class’, ‘World’s Best Business Class Airline Lounge’, ‘World’s Best Business Class Airline Seat’, ‘World’s Best Business Class Onboard Catering’ and ‘Best Airline in the Middle East’. Ավիաընկերությունը շարունակում է պահել իր առաջատար դիրքը ոլորտում, հաղթելով հիմնական մրցանակը աննախադեպ՝ 6-րդ անգամ (2011, 2012, 2015, 2017, 2019 և 2021). Ավիաընկերության կենտրոնը՝ Համադ միջազգային օդանավակայանը վերջերս ևս ճանաչվել է որպես 2021 թվականի լավագույն օդանավակայան, Skytrax World Airport Awards 2021-ում զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը։

Բացի այդ, Քաթար ավիաընկերությունը դարձել է առաջին համաշխարհային օդային փոխադրողը, ով Skytrax-ի կողմից ստացել է պատվավոր 5 աստղանի վարկանիշ՝ covid-19 ավիաընկերությունների անվտանգության պահպանման համար։ Սա հաջորդում է Համադ միջազգային օդանավակայանի հաջողությանը, լինելով առաջին օդանավակայանը Մերձավոր Արևելքում և Ասիայով, որը արժանացել է Skytrax-ի կողմից covid-19 ավիաընկերությունների անվտանգության պահպանման 5 աստղանի վարկանիշին։ Այս մրցանակները վստահություն են ներշնչում ուղևորներին ամբողջ աշխարհում, ապացուցելով, որ ավիաընկերության առողջության և անվտանգության միջոցառումները անցնում են պրոֆեսիոնալ, անկախ զննման և գնահատման ամենաբարձր չափանիշների միջով: Քաթար ավիաընկերության ինքնաթիռներում և Համադ Միջազգային օդանավակայանում կատարվող առողղջության պահպանման միջոցառումների ամբողջական տվյալներին ծանոթանալու համար կարող եք այցելել qatarairways.com/safety հղումով:

 

Լրահոս

Դիտել ավելին