Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

05 Հունվար, 2022 10:55
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին ընդունել է կառավարության հրաժարականը, որը կշարունակի պաշտոնավարել մինչև նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը: Այս մասին ասված է երկրի ղեկավարի հրամանագրում, որը հրապարակվել է նրա մամուլի ծառայության կողմից, փոխացում է ТАСС գործակալությունը:

«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան որոշում եմ. ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարել Ալիխան Ասխանի Սմայիլովին»,- ասված Է փաստաթղթում:

Դրանում նաև նշվում է, որ կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ներկայումս Սմայիլովը զբաղեցնում է առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Նախկին կառավարությունը հաստատվել է անցած տարվա հունվարին ՝ խորհրդարանի ստորին պալատի ՝ Մաժիլիսի ընտրություններից հետո:

Հիշեցնեն, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ դժգոհելով հեղուկացված գազի կրկնակի թանկացումից:

 

Լրահոս

Դիտել ավելին